00:00:00

Հայտնի է, թե երբ կավարտվի կորոնավիրուսային համավարակը

19:21, 25 մայիս 2020 Բլոգ

Սինգապուրի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ աշխարհը կորոնավիրուսային համավարակից կարող է ազատվել արդեն այս տարվա դեկտեմբերին։ Այս մասին գրում է ամերիկյան New York Post պարբերականը։ Միացյալ Նահանգները, ընդ որում, կկարողանա հաղթահարել համավարակը արդեն սեպտեմբերի վերջին։ Գիտնականները նման կանխատեսումներ անելիս օգտվել են մաթեմատիկական մոդելավորման մեթոդը, հասկանալու համար, թե ինչպես է ընթանալու համավարակի տարածումը, ինչպիսին է հիվանդացողների եւ ապաքինվողների թվային դինամիկան։ Սինգապուրցի գիտնականներն այդուհանդերձ գտնում են, որ իրենց կանխատեսումը կարող է լինել սխալական եւ չի կարելի այն 100 տոկոսանոց ճշմարտություն որպես ընդունել։ Հետեւաբար նաեւ խորհուրդ չեն տվել իրենց կանխատեսման վրա հիմնվելով ավելորդ լավատեսություն ունենալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր