00:00:00

Հանրաքվեն էլ նշանդրեք չի, որ չեղարկեք․ Գևորգ Պետրոսյան

14:47, 24 մայիս 2020 Բլոգ

Հանրաքվեն էլ նշանդրեք չի, որ չեղարկեք... Ոնց նշանակել եք, ընենց էլ տակից դուրս եկեք (եթե կարող եք), ֆեյսբուքում գրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևոչգ Պետրոսյանը։ «Հլը մի հատ ձեր գույքային դրությունը ստուգեք... Ով տեղից հելնում ա, խոսում ա դատավորների գույքային դրությունը ստուգելու մասին... Հլը մի հատ ձեր գույքային դրությունը ստուգեք, նոր անցեք դատավորներին: Ոնց եմ ափսոսում, որ հնարավոր չի ստուգել, թե էսօրվա շատ «ընտրյալներ» ինչ էին ուտում նախկինում և հիմա ինչ են ուտում, ինչ էին հագնում նախկինում ու հիմա ինչ են հագնում... Դե փոխադրամիջոցների մասին էլ չխոսեմ... Ձեզնից սկսեք վեթթինգը, պահպանեք հերթականությունը՝ օրենսդիր, գործադիր, հետո նոր դատական: Առաջինը պատրաստ եմ վեթթինգվել ես... Հանրաքվեն էլ նշանդրեք չի, որ չեղարկեք... Ոնց նշանակել եք, ընենց էլ տակից դուրս եկեք (եթե կարող եք)...»,- ասվում է նրա գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր