00:00:00

«Քիչ էր մնում ասեր՝ ինքը Շուշին ազատագրած հերոսների գործի շարունակողն է». Էդուարդ Շարմազանով

20:35, 22 մայիս 2020 Բլոգ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան շարժման խորհուրդը համազգային միասնությունն է, իսկ քոնը, Նիկո՛լ, ատելությունն ու երկպառակությունը Նախօրեին ականատես եղանք «պարոն աննախադեպ»-ի հերթական ելույթին, որտեղ նա զուգահեռներ էր անցկացնում Արցախյան շարժման և իր դըմփ-դըմփ-հու-ի միջև: Քիչ էր մնում ասեր, թե ինքը Շուշին ազատագրած հերոսների գործի շարունակողն է:
Բայց դե սոցիալ-պոպուլիզմն անգամ նման «շքեղություն» չի հանդուրժում: Չէ՞ որ Նիկոլն է մերժել, կալանավորել (վկան հայտնի գաղտնալսման ձայնագրությունները), քրեական գործեր սարքել Շուշին ազատագրած Արցախի հերոսների դեմ: Մարդ ինչքա՞ն պետք է գլորված լինի, որ զուգահեռներ անցկացնի թուրքի դեմ հաղթանակի ու իր քաղաքական հաջողության միջև: Նիկո՛լ, Արցախյան շարժումը հայ ազգի միասնության խորհրդանիշն է, իսկ քո շարժումը` ազգը բաժանելու և թշնամացնելու, ատելության «պարահանդեսի» խորհրդանիշ:
Դու բացի «սև ու սպիտակ»-ի, հեղափոխականի և հակահեղափոխականի բաժանելուց, Արցախի հերոսներին դավադիր կնքելուց և ասֆալտին փռելուց այլ բան չես արել: Ի տարբերություն Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ով ասաց՝ իր համերաշխության ձեռքը պարզած է մնալու բոլոր հայրենակիցների առջև, դու, Նիկո՛լ, հերթական անգամ քո հակապետական հեղաշրջումն ես փորձում «ռեկլամ» անել: Թե բա տեսեք, տեսեք՝ թավշյա հեղափոխությունը հասնելու է Արցախի միջազգային ճանաչման: Ինչպես միշտ խոսքեր, առանց գործի: Այդ ինչպե՞ս ես հասնելու, Ալիևին կիրթ, նորմալ ու կառուցողական համարելո՞վ, թե՞ Ադրբեջանի համար ձեռնտու փուլային լուծման շնորհիվ: Դատարկաբանության ժամանակն սպառվում է: Մոտենում է գործելու ժամանակը: Դու ունես մեկ տրամաբանական քայլի հնարավորություն, և այդ քայլը քո հրաժարականն է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր