00:00:00

Հնարավոր է՝ պացիենտների խորը սորտավորման գնանք. այսինքն բուժման վերցնենք նրանց, որոնք շանս ունեն փրկվելու. նախարար

20:33, 22 մայիս 2020 Բլոգ

Հնարավոր է՝ պացիենտների խորը սորտավորման գնանք: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, Հանրային խորհրդի հետ տեսահանդիպման ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Խորը սորտավորումը նաեւ պատերազմի ժամանակ է արվում, երբ հիմնականում այն պացիենտներին են վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու եւ հակառակը: Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպերի պահպանման դեպքում՝ մոտ օրերս դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ չգնանք: Օրինակ, նոր մահճակալներ ենք ծավալում եւ այլն: Այն տարբերակով, որ եթե այսօրվանից նոր հիվանդ չունենանք, արդյոք արդեն ունեցած հիվանդները մեզ կբերեն այդ խորը սորտավորման, չեմ կարծում: Որովհետեւ այդ հիվանդները ստանում են բուժօգնություն, որպեսզի իրենց վիճակը չծանրանա, պարզապես հիվանդանոցներում չեն պառկած: Դա մեզ բավական լ;ավ հաջողվում է: Այսինքն մենք ծանր հիվանդներին ընդունում ենք… մենք մոտավորապես գիտենք, թե ով է ծանր դառնալու: Ցավոք, մենք հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր: Օրինակ մարդը բժիշկներին դիմում է այնպիսի վիճակում, որ թոքերի սատուրացիան այնքան ցածր է, որ իրեն չենք կարողանում փրկել: Խորը սորտավորման կարիքը կլինի թվի աճի ժամանակ»,-ընդգծեց նախարարը: https://www.youtube.com/watch?v=a95N5DiTLbQ&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր