00:00:00

Պետք է թոթափել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը. Արմեն Մինասյան

00:05, 21 մայիս 2020 Բլոգ

Միքայել Մինասյանի վերջին գրառումը սթափության կոչ էր՝ ուղղված «Իմ քայլը» դանշինքին, առ այն, որ այդ քաղաքական թիմը պետք է ցուցաբերի պատմական, քաղաքական պատասխանատվություն: Այս մասին այսօր իր տեսաուղերձում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը՝ խոսելով  Միքայել Մինասյանի այն գրառման մաիսն, որտեղ նա նշում է, որ երկիրն ամայացումից փրկելու հնարավորությունն ունի միայն իշխող քաղաքական ուժը և, որ պետք է ժամ առաջ հեռացնել Նիկոլին ու իշխող թիմից ընտրել նոր վարչապետ: «Ինքս էլ համամիտ եմ Մինասյանի վերլուծության հետ, որ պետք  թոթափել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ի վերջո «Քաղաքացիական պայմանագիրը» որպես կուսակցություն և «Իմ քայլը» որպես խմբակցություն պետք է կոլեգիալ մարմիններ դառնան և այնտեղ հավաքված մարդիկ պետք է գիտակցեն, որ անելիք ունեն երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործում և առնվազն ունեն պատասխանատվություն: Այս կոչն ըստ էության՝ սթափության կոչ էր, որպեսզի մարդիկ կանգ առնեն և պատասխանատվությունը գիտակցեն»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով՝ «Իմ քայլը» դաշինքում կան որոշ մարդիկ, որոնք գիտակցում են, որ ինչ-որ բան այն չէ երկրում և կտրուկ փոփոխություններ են անհրաժեշտ: Մինասյանը հիշեցրեց վարչապետի ուղիղ եթերում հնչեցրած այն խոսքը, թե իմ քայլականներից բազում նամակներ է ստանում, ըստ քաղաքագետի՝ Փաշինյանն այդ խոսքով ցույց տվեց, որ «Իմ քայլը» դաշինքի շատ ներկայացուցիչներ անմիջապես շփվելու հարավորություն չունեն վարչապետի հետ և հաղոդրակցվում են նամակներով, որոնք անպատասխան են մնում կամ առնվազն պատասխանվում են հրապարակային մերջժման ձևով:
«Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները և ինչպիսի արձագանք կլինի այս գրառման հասցեատեր հանդիսացող կողմից: Չնայած, գրառման հեղինակն ինքն էլ արդեն նշել էր, որ հրապարակավ, լրագրողների հետ զրույցում կհերքեն դիտարկումները, որ հիասթափված են Նիկոլ Փաշինյանի կառավարման որակից»,- նշեց քաղաքագետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր