00:00:00

Դուք բոլորդ, վարչապետից սկսած, «լեգիտիմ իշխանությունից» վերածվել եք «լեգիտիմ մակաբույծների». Աշոտյան

01:13, 20 մայիս 2020 Բլոգ

Այսօր Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էր Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Վառլեյը։ Հանձնակատարը հրավիրվել էր խորհրդարան՝ Արեւելյան Գործընկերության հունիսյան գագաթնաժողովին ընդառաջ, որին ենթադրվում է նաեւ Հայաստանի մասնակցությունը։ Մշտապես հետաքրքրված լինելով արտաքին, մասնավորապես՝ եվրոպական քաղաքականությամբ եւ աշխատելով այս ուղղիոթյամբ, մշտապես անձամբ հետեւում եմ նման քննարկումներին։ Իհարկե, ձեզ նախեւառաջ կհետաքրքրի, թե ինչ է խոսվել Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին եվրահանձնակատարի եւ եվրադեպուտատների կողմից։ Պատասխանեմ՝ ոչինչ։ Մոտ երկու ժամից ավել տեւած հանդիպման ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունների մասին ոչ մի խոսք չի հնչել ընդհանրապես։ Այդ հարաբերություններին իր զեկույցում չանդրադարձավ հանձնահատարը, չհնչեցին հարցեր դեպուտատների կողմից։ Ոչ CEPA-յի (ՀԸԳՀ), ոչ վիզաների ազատականացման, ոչ Արցախյան հակամարտության, ոչ կորոնավիրուսի դեմ պայքարի։ Ասեմ, որ Արեւելյան գործընկերության մյուս երկրների հետ հարաբերությունները այսօրվա նիստին քննարկվել են։ ԱԺ-ում տաքուկ ծվարած, գործուղումներից վարակի պատճառով զրկված, բայց պարգեւավճարներ վայելողների եւս մեկ տեսանելի բացթողումն էր եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ինդիկատոր։ Խորհրդարանական դիվանագիտության պատասխանատուներ, ձեզ ոչ մի հարց չէ՞ր հետաքրքրում։ Պետական շահեր Բրյուսելում ներկայացնելու խնդիր չկա՞։ 1.5 տարի մեր հաշվին շրջագայելով՝ գործընկերներ չե՞ք ձեռքբերել, որ Հայաստանով հետաքրքրված լինեին։ Դուք բոլորդ, վարչապետից սկսած, «լեգիտիմ իշխանությունից» վերածվել եք «լեգիտիմ մակաբույծների»։ Հ.Գ. Մի հարց էլ կա այս կապակցությամբ, որին վաղը կանդրադառնամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր