00:00:00

Սոչիից Երևան է վերադառնում 212 քաղաքացի

01:23, 20 մայիս 2020 Բլոգ

Սոչիից մայիսի 19-ի ժամը 18:55-ի չվերթով Հայաստանում է վերադառնում 212 քաղաքացի: Այս մասին տեղեկացանք Ռուսաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից: «Հայտնում ենք, որ մայիսի 19-ին (ժամը` 18։55-ին) Սոչի քաղաքի միջազգային օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Այս չվերթով Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի»,-հայտնել են դեսպանությունից:
Դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Մոսկվայից (մայիսի 25-ին) և Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։ Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների վերսկսման մասին դեռ նախորդ շաբաթ հայտնել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր