00:00:00

Արվում է առավելագույնը քաղաքացիների խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար. Է. Ջանոյան

23:46, 18 մայիս 2020 Բլոգ

Հարգելի քաղաքացինե՜ր: Այսօրվանից ողջ ծավալով գործում են ոստիկանության՝ հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումները, այդ թվում՝ հաշվառման-քննական բաժանմունքները: Նկատի ունենալով տևական ժամանակ կուտակված խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությունը՝ հաշվառման-քննական բաժանմունքներն աշխատում են նախատեսված աշխատանքային ժամերից ավելի ու գործելու են նաև շաբաթ և կիրակի օրերին: Արվում է առավելագույնը քաղաքացիների խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար: Ոստիկանությունն այդ հանձնառությունը կատարելու գործում ակնկալում է քաղաքացիների աջակցությունը. առանց համընդհանուր օրինահարգության անհնար է հասնել մեր միասնական նպատակների իրականացմանը: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին անվերապահորեն կատարել համավարակի պայմաններում անձնական և հանրային անվտանգության ապահովման պահանջները՝ պահեք սոցիալական տարածություն, դիմակ կրեք, պահպանեք սպասարկվող խմբի սահմանված թվակազմը: Ամեն ոք պետք է հասկանա, որ իրավունքներից զատ ունի նաև պարտականություններ, որոնց կատարումն ուղղված է իր, հարազատների, ողջ հանրության անվտանգության ապահովմանը: Բոլորիդ մաղթում ենք համակեցության կանոնների պահպանում, արդյունավետ փոխգործակցություն և առողջություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր