00:00:00

Հետ բերեք գոնե «մինչև խորհրդարանը չփոխեք` ներդրումներ չեն լինելու» մակարդակը

01:41, 17 մայիս 2020 Բլոգ

Հարցին, թե ինչու հեռախոսազրույց չի ունեցել ՌԴ Նախագահի հետ Մայիսի 9-ի կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ Ղարաբաղում էր։ 21-րդ դարում... ՀՀ վարչապետը, որին սպասարկում է «չթռնելուց ժանգոտող» ուղղաթիռը... Բարեկամ երկրից` մեր ընդհանուր հաղթանակի կապակցությամբ հեռախոսազրուցի մասին... Թողնենք այն փաստը, որ Արցախում գտնվելով էլ կարելի է հեշտությամբ կապ հատսատել (չնայած հեսա կասեն, որ «նախկինները» կառավարական կապը հետները տարել են)։ Թողնենք այն փաստը, որ կարելի էր խոսել նախորդ օրը։ Բայց... Ես գիտեի, որ միջազգային հարաբերություններ (և առհասարակ` հարաբերություններ) կառուցելուց հեռու եք, բայց, որ վարչապետության ընթացքում կկորցնեք Ձեր superունակությունը` սուտ խոսելու ու պատճառաբանություններ բերելու կարողությունը... Հետ բերեք գոնե «մինչև խորհրդարանը չփոխեք` ներդրումներ չեն լինելու» մակարդակը: Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր