00:00:00

Ինձ հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն. Նարեկ Մալյան

03:16, 15 մայիս 2020 Բլոգ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման առաջնորդ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, վաղը ժամը 14:30-ին ինձ հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն: Ստալինյան ստուկաչների ժառանգները մեր օրերում սորոսականներն են, ովքեր հանուն փողի ընդունակ են ամեն ինչի, ամեն ստորության և կեղծիքի: Այդ մարդիկ չունեն հայրենիք, չունեն սրբություն: Վաղվա իմ ոստիկանություն այցելելու թեման հետևյալն է` ես հայտարարել եմ, որ Ցեղասպանության զոհերի արյունը վաճառողներին մերումանուկ եմ անելու, ինչից հետո սորոսական Հրանուշ Խառատյանը, սորոսական Հարություն Մարությանը և նրա դուստր Արփենիկ Մարությանը իրենց կյանքի նկատմամբ վտանգ զգալով դիմել են իրավապահներին: Վերջին օրերին դուք ականատես եղաք սորոսականների աղիողորմ վնգստոցին, ինչը անձամբ ինձ գերագույն հաճույք պատճառեց: Ինչևէ, պայքարը նոր է սկսվում: Ես պատրաստ եմ թե բանտին, թե սորոսականների հարձակումներին, թե հետապնդումներին: Վաղը ժամը14:30 ես կլինեմ ոստիկանության 6-րդ վարչությունում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր