00:00:00

Ազգային Ժողովը վավերացնում է Լանզարոտեի կոնվենցիան,որը դեմ է մեր ազգային ու ավանդական արժեքներին․ Շարմազանով

02:07, 12 մայիս 2020 Բլոգ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տղա էիք՝ չվավերացնեիք խայտառակ կոնվենցիան։ Այսօր, արդեն Նիկոլի թիմի ջանքերով, Ազգային Ժողովը վավերացնում է Լանզարոտեի կոնվենցիան,որը դեմ է մեր ազգային ու ավանդական արժեքներին։ Իմ քայլի այս քայլը վկայությունն է նրանց ապազգային քաղաքականության։ Վեհափառի ու եկեղեցու վրա հոխորտացող,Արցախի հերոսներին դավադիրներ համարող ու ԱԺ-ն տրանսգենդերների քարոզի հարթակ դարձրած ապազգային ռեժիմը հիմա էլ թիրախավորում է մեր երեխաների հոգեսեռական առողջությունը։
Հաջորդն ի՞նչն եք պլանավորել վավերացնել,Ստամբուլյան կոնվենցիա՞ն։ Հ.Գ.Բոլոր նրանց,ովքեր միտումնավոր կամ միամտաբար փորձում են սլաքներն ուղղել նախկին իշխանության վրա՝ պետք է հիասթափեցնեմ։ Այս կոնվենցիան ստորագրել են Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրները,այդ թվում Ռուսաստանը,բայց ինչպես այս,այնպես էլ Ստամբուլյան կոնվենցիան ՀՀԿ իշխանության շրջանում վավերացման հարց չի եղել և նույնիսկ խորհրդարանի օրակարգ չի մտել։ Ինչպես ասում են,տղա էիք՝ չվավերացնեցիք»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր