00:00:00

Թվով 20-25 հավաքարար նստած ճյուղերց ավել են հյուսում, որ փողոցներն ավլեն. Թեհմինա Վարդանյան

03:24, 11 մայիս 2020 Բլոգ

Թվով 20-25 հավաքարար նստած ճյուղերց ավել են հյուսում, որ փողոցներն ավլեն: Նման գրառում իր ֆեյսբուքյան էջում արել  է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը: «Երբ չգիտես` ո՞րն է ճիշտ Ողջ գիտակցկան կյանքիս ընթացքում կարծել եմ` քայլելն առողջարար է: Վերջին մեկ ամսում օրական քայլում եմ առնվազն 13-18 կմ: Պատկերացնու՞մ եք` ինչե՜ր ու ինչե՜ր եմ տեսնում` փնթի փողոցներից, սնկի պես աճող ճիվաղ կրպակներից սկսած մինչև օրերով սատկած ու նույն տեղում մնացած կենդանիներ: Հիմա ասեք` արդյո՞ք առողջարար է քայլելը: Անիմաստ է նույնիսկ քաղաքային իշխանության աշխատանքը մեկնաբանելը, խորհուրդ տալը, առավել ևս գնահատելը: Այս տեսարանին ուղղակի չկարողացա չանդրադառնալ: Սայաթ-Նովայի պողոտան է: Թվով 20-25 հավաքարար նստած ճյուղերց ավել են հյուսում, որ փողոցներն ավլեն: Ոչ, սա նախնադարյան նկար չէ: Սա Երևանն է մեր օրերում: Տարեկան կտրվածքով համաննքային բյուջեից միլիարդներ են դուրս գրվում աղբահանության հիմնարկին: Ո՞վ է յուրացնում այդ գումարները կամ ո՞վ է ուտում նախատեսված ավելները: Ամոթը մի զգացում է, որը ոչ բոլորին է հասու!!!»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր