00:00:00

Մեկնարկել է գլոբալ մատակարարումների հանգույցների ցանց․ ՄԱԿ

16:42, 04 մայիս 2020 Աշխարհ

ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) այսօր մեկնարկել է գլոբալ մատակարարումների հանգույցների ցանց, որի նպատակն է՝ աջակցել մարդասիրական օգնություն տրամադրող ամբողջ համայնքին և ապահովել կենսական նշանակության բժշկական և մարդասիրական պարագաների առաքումը զարգացող երկրներ այս օրերին, երբ առևտրային օդային փոխադրումների գործունեությունը խափանված է: «Բժշկական և մարդասիրական սարքավորումներ Աֆրիկա փոխադրելու հնարավորության պատուհանը արագորեն փակվում է», - նշել է ՊՀԾ- ի ՔՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի գծով ղեկավար Ամեր Դաուդին (Amer Daoudi): «Մատակարարումների ապահովման աջակցությանն ուղղված մեր գլոբալ համակարգը նորմալ գործում է, և այս առաքումը բազմաթիվ բեռնափոխադրումներից առաջինն է, և որին հետևելու են բեռանփոխադրումներ աշխարհի բոլոր անկյուններ»: ՊՀԾ- ի կողմից Boeing 757-ի բեռնափոխադրմամբ չվերթը մեկնել է Բելգիայի Լիյեժ քաղաքում գործող նորաստեղծ գլոբալ մարդասիրական արձագանքման հանգույց, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Կարմիր խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) անունից տեղափոխել է գրեթե 16 տոննա բժշկական պարագաների ուղեբեռ և անհատական պաշտպանիչ (անվտանգության) պարագաներ՝դիմակներ և ձեռնոցներ, որոնք նախատեսված են Բուրկինա Ֆասոյի և Գանայի համար: ՊՀԾ- ն ՔՈՎԻԴ 19- ի դեմ պայքարի գլոբալ ջանքերին ուղղված մատակարարումների հիմնասյուն է ստեղծում ՝ գործի դնելով օդային փոխադրումների հատուկ գլոբալ համակարգ, որը թույլ կտա կենսական նշանակության բժշկական և մարդասիրական բեռներ տեղափոխել, ինչպես նաև՝ բուժաշխատողներին տանել համաճարակի առաջնագծեր: Գլոբալ մարդասիրական արձագանքման հանգույցները, որոնք տեղակայված են այնտեղ, որտեղ արտադրվում են բժշկական պարագաներ (Լիյեժ, Դուբայ, Չինաստան) կկապվեն Եթովպիայի, Գանայի, Մալայզիայի, Պանամայի, Դուբայի և Հարավային Աֆրիկայի տարածաշրջանային հանգույցներին, որտեղից ավելի փոքր ինքնաթիռները կտեղափոխեն բեռներն ու անձնակազմին նշանակետ երկրներ: Այս ցանցը հիմնված ՄԱԿ-ի՝ արդեն իսկ գոյություն ունեցող Մարդասիրական արձագանքման պահեստների (UNHRD) վրա՝, այդ թվում Իտալիայում գտնցող Բրինդիսիի: ՊՀԾ- ն ակնկալում է առաջիկա վեց շաբաթվա ընթացքում Չինաստանից և Մալայզիայից 37 Boeing 747 ինքնաթիռի բեռնափոխադրումների ծավալին համարժեք բեռնափոխադրում իրականացնել աշխարհի 130 երկիր: Ծառայությունն ամբողջությամբ գործարկելուն պես, ամեն ամիս կարող է փոխադրվել շուրջ 350 ուղեբեռ և ևս 350 ուղևոր: Թեև այս չվերթն առաջինն է Լիյեժի նոր հանգույցից, ՊՀԾ- ն հունվարի վերջից ավելի քան 300 տոննա մարդասիրական և բժշկական ուղեբեռ է ուղարկել 89 երկիր՝ աջակցելով կառավարություններին և առողջապահական ոլորտի գործընկերներին ՔՈՎԻԴ-19- ի դեմ պայքարում: Այս բեռնափոխադրումները ներառում են դիմակներ, ձեռնոցներ, օդափոխիչներ, թեսթավորման փաթեթներ և ջերմաչափեր: Մարդասիրական օգնություն տրամադրող գործակալությունները և առողջապահական մարմինները դժվարություններ ունեին խոցելի երկներ բժշկական պարագաներ մատակարարելու գործում: Դրան խոչընդոտում են մատակարարման գլոբալ ցանցերի գործունեության խաթարումները, առևտրային օդային փոխադրումների փլուզումը, սահմանների փակ լինելը և առաքման խափանումները: ՊՀԾ- ի մատակարարումների ցանցը կհամալրի առաջնային ծառայությունների մատուցման բացը ՝ ապահովելով համաճարակի առաջնագծում գտնվող մարդասիրական և առողջապահական ոլորտի աշխատուժի անխափան աշխատանքը։ Առաջիկա օրերին ՊՀԾ- ն նաև տարածաշրջանային ուղևորափոխադրումների օդային սպասարկում կիրականացնի ՝ Արևելյանք և Արևմտյան Աֆրիկայի տարածաշրջանի մարդասիրական և առողջապահական ոլորտի աշխատակիցների համար՝ ի պատասխան առևտրային ավիացիոն ծառայությունների խափանումների: Առաջիկայում ծառայությունը կընդլայնվի՝ ներառեոլով Մերձավոր Արևելքը, Լատինական Ամերիկան և Ասիան: ՊՀԾ- ն նաև պատրաստ է օդային կապեր հաստատել Ժնևի և Հռոմի հետ, եթե խափանվի առևտրային ծառայությունների աշխատանքը: «Պարզ ասած` առանց մեր մատակարարումների ապահովմանն ուղղված աջակցությանը, աշխարհի առավել խոցելի տեղանքները հնարավորություն չեն ունեա արդյունավետ կերպով պայքարել ՔՈՎԻԴ-19- ի դեմ ` թողնելով միլիոնավոր մարդկանց վտանգի տակ», - ավելացրել է Դաուդին: WFP- ն նախնական 350 միլիոն ԱՄՆ դոլարի հավաքագրման կոչ է արել՝ համաշխարհային ընդհանուր մատակարարման ծառայությունների մատուցումը մեկնարկելու համար։ Այն, ապրիլին մարդասիրական գործընկերների կողմից արված կոչին ուղղված արձագանք է, որն ընդգծում էրՊՀԾ-ի կողմից իրականացվող այս կենսական ջանքերի անհրաժեշտությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր