00:00:00

Եզակի երկրներ, որոնք հաղթել են կորոնավիրուսի դեմ պայքարում

05:09, 30 ապրիլ 2020 Ժամանց

Ավստրալիան, Նոր Զելանդիան և Հարավային Կորեան այն եզակի երկրներից են, որոնք հաղթել են կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին հաղորդել է CNBC-ն՝ վկայակոչելով հարցված փորձագետներին: Փորձագետների կարծիքով, երեք երկրները կարողացան COVID-19 կորոնավիրուսի տարածումն արագ կանխել, ինչը նրանց օգնեց վերականգնել տնտեսությունը և վերսկսել ձեռնարկությունների և հաստատությունների աշխատանքը:Այս երկրները հաղթանակից հետո ավելի գրավիչ դարձան ներդրողների համար, որն արտացոլվեց երեք երկրների արժույթների ամրապնդման գործում։ Կարևոր դեր խաղաց նաև այն փաստը, որ Չինաստանը, որը բոլոր երեք պետությունների համար գլխավոր առևտրային գործընկերներից մեկն է, աստիճանաբար չեղարկում է սահմանափակումները:   Հիշեցնենք, որ կարանտինի սահմանափակումները չեղարկվել են Ավստրալիայում և Նոր Զելանդիայում: Ջոնս Հոփկինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝ Ավստրալիայում կորոնավիրուսով վարակված է 6 744 մարդ, Նոր Զելանդիայում՝ 1 474 մարդ, Հարավային Կորեայում՝ 10 752 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր