00:00:00

Մեր ժամանակների ամենախոշոր միֆն այն է, թե իբր Նիկոլ Փաշինյանը վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը. Սամվել Ֆարմանյան

18:12, 26 ապրիլ 2020 Բլոգ

Քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին և դրանք բնորոշել որպես «Մեծ աղմուկի տարիներ»: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «1. Ես չգիտեմ, թե անցած երկու տարիները ինչպես կբնորոշեն ապագայի պատմաբանները, երբ ժամանակը հեռանա ընթացիկ զարգացումներից ու այս կրկես հիշեցնող շրջափուլը փակվի: Նիկոլի կողմից այս ընթացքում գիտակցաբար ու անդադար տարածվող աղմուկը (դեռ կպարզվի, թե ինչ այլ նպատակով է դա արվում, բացի իշխանությունը պահելու բնական թվացող մղումը) թույլ է տալիս 2018-2020 թթ. բնորոշել որպես «Մեծ աղմուկի տարիներ»` աղմուկ ամեն ինչում ու աղմուկ ամենուրեք: 2. Ու հենց այս կոնտեքստում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից անդադար ու գիտակցաբար տարածվող մեծ ու մոլորեցնող աղմուկի ֆոնին՝ քաղաքականությանը, քաղաքական գործընթացներին միտք ու բովանդակություն հաղորդելու ուղղությամբ կղզիացած նման ջանքերը, ինչպիսին այս հոդվածն է, թեև դժվարությամբ, բայց վաղվա իրենց ճանապարհն են հարթում։ 3. Գալով միֆերին ու «ներկայի պատմությանը»: Ես կավելացնեի մեր ժամանակների ամենախոշոր միֆը` իբր թե Նիկոլ Փաշինյանը վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը: Դա այդպես չէ: Դա հատուկ տեխնոլոգիաներով փչած տպավորություն է: Ու շատ շուտով կգա այդ միֆը հօդս ցնդելու պահը` ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»»: Սամվել Ֆարմանյանը՝ որպես հետգրություն մեկնաբանություններում տեղադրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ Aravot.am-ում վերջերս հրապարակված հոդվածը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր