Նախապատրաստվելով ապրիլի 21-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվող Գագիկ Համբարյանն ընդդեմ Շիրակի պետհամալսարանի՝ "Տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցման պահանջի մասին" դատական նիստին` շատ հետաքրքիր նոր փաստեր եմ բացահայտել և հիմա նոր եմ հասկանում, թե ինչու է ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանն ամեն գնով գաղտնի պահում, թե որքան գումար է վճարում բուհի անվան ներքո իրականում իր շահերը դատարանում պաշտպանող իր ընկերոջ կնոջը՝ փաստաբան Սուսաննա Մխիթարյանին...
Մինչ այսօր գիտեցել եմ, որ ՇՊՀ-ում իմ իրավունքները վերականգնվելու դեմ դատարանում ՇՊՀ-ի անունից վարձակալված փաստաբանուհի Հերմինե Ավետիսյանին վճարվել է 470 հազար դրամ (Հ.Խորիկյանի գործն էլ գումարած՝ 940 հազար դրամ)... Բազմիցս եմ այդ մասին հրապարակումներ արել և կարծիք հայտնել, որ դա աստղաբաշխական թիվ է, քանի որ ես իմ փաստաբանին վճարել էի ընդհանուր 107 հազար դրամ գումար... Մինչ այսօր ՇՊՀ-ի ղեկավարությունն ինձ չի մեղադրել ապատեղեկություններ հրապարակելու համար, քանի որ նրանց բացարձակ ձեռնտու չէր բացահայտել, որ նախկին և ներկայիս ռեկտորների շահերը դատարանում պաշտպանող փաստաբանին վճարվել է ոչ թե 470 հազար դրամ, այլ, ուշադրություն՝ 1 միլիոն 400 հազար դրամ գումար... Ու դա միայն իմ դեմ դատարանում հանդես գալու համար... Հավելեմ, որ այս աստղաբաշխական գումարը բուհի հաշվին փաստաբանուհուն վճարվել է ներկայիս ռեկտորի ԺՊ Եվրանդ Սերոբյանի կողմից, որը ԿԳՄՍ ստախոս և բանսարկու նախարար Արայիկ Հարությունյանի դրածոն է... Այո, փաստաբանի հետ պայմանագիրը կնքվել է նախկին ռեկտոր, վատահամբավ Սահակ Մինասյանի կողմից 2018 թ-ի մայիսի 3-ին...Սակայն մայիսի 18-ին վերջինիս հրաժարականից հետո ռեկտորի ՊԿ-ի պաշտոնը ստանձնած Երվանդ Սերոբյանը ոչ միայն չի չեղարկել այդ "թալանչիական" պայմանագիրը փաստաբանուհի Ավետիսյանի հետ, այլև հենց նա է երկու մուծումով վերջինիս վճարել այդ 1 միլիոն 400 հազար դրամը (տե՛ս լուսանկարը)... Հիմա արդեն հասկանալի է նաև, թե ինչու է նույն Երվանդ Սերոբյանը "անհատական տվյալների" քողի ներքո թաքցնում բուհի աշխատակիցներից, թե որքան գումար է վճարում իր ընկերոջ կնոջը՝ փաստաբանական ծառայությունների դիմաց... Ենթադրում եմ, որ այստեղ կան կոռուպցիոն ռիսկեր և, ըստ Գյումրիում պտտվող լուրերի, Սերոբյանը և փաստաբան Մխիթարյանը "ատկատներով" են աշխատում...
Հ.Գ. Հավելեմ, որ իմ շահերը 107 հազար դրամով պաշտպանած փաստաբանը դատարանում ուղղակի ջախջախեց 1 միլիոն 400 հազար դրամով Մինասյան-Սերոբյան տանդեմի կողմից վարձակալված փաստաբանին...
Հիմա հասկանալի է, թե ուր են գնում այդքան դժվարությամբ ուսանողների կողմից ՇՊՀ-ին մուծված վարձավճարները...
Գագիկ Համբարյան