00:00:00

Դանիել Իոաննիսյանին մեկդ փոխանցեք՝ որ ինքը ՈՉ մեկ է․ Ա․ Հովհաննիսյան

04:57, 19 ապրիլ 2020 Բլոգ

Երկու տարի առաջ իր մասին իմ հնչեցրած գնահատականից հետո աշխատել եմ չանդրադառնալ ստորեւ բերվող պերսոնաժի Չմտքերին։ Դանիել Իոաննիսյանին մեկդ փոխանցեք՝ որ ինքը ՈՉ մեկ է, որ ինձ հորդորի կամ սադրի մեր կազմակերպության Ֆինանսավորումը ասել։ Կհրապարակեմ սահմանված կարգով։ Սա մեկ։ Ի դեպ՝ տղա՝ ի տարբերություն քո սորոսական դոլարային միլիոնների, մեր ծախսերը խիստ համեստ են, դրամով են ու միլիոնի չեն հասնում։ Հիշիր՝ պատասխան ես տալու՝ եթե չապացուցես ,որ գողացած փողեր են։ Դու Սորոսի չգողացած փողերը ծախսիր ու հայրենիք եւ Արցախ բառերը արտաբերիր՝ առանց ամաչել։
Ուրեմն՝ սույն անձի ազդեցությամբ գործող կայքի զանգահարել էր ինձ երկու օր առաջ՝ հարցնելով արդյոք կազմակերպությունը արել է դիտորդությու թե ոչ՝ ասացի այո ( ես վատառողջ լինելու պատճառով 2-րդ փուլում անձամբ ներկա չեմ եղել): Հաջորդ հարցը հետեւյալն էր՝ ձեր կազմակերպությունը ունի պետական կամ մասնավոր ֆինանսավորում ունի թե չէ։ Ասացի, որ ունենալ պետական ֆինանսավորման մենաշնորհ կարող է ունենալ միայն Իրազեկ քաղաքացիների միավորումը եւ «Transparency international»-ը։ Հաշվի առնելով, որ շաաատ վաղուց արդեն աշխատանքային ժամ չէր, խոսակցությունը ընդհատել եմ ու կախել լսափողը։ Արցախցի դիտորդին անգրագետ ասողը անհայրենիք անդաստիարակ է։ Հատկապես՝ սեփական դիտորդների ագրեսիվ ու թշնամական պահվածքի դեպքում։ Այո հիգիենայի նորմերը մեր դիտարկած ԲՈԼՈՐ տեղամասերում պահպանվել են։ Սրացումները հասկանալի են։ Գարունը կապ չունի։ Մի նեղվի՝ էլի կդիտարկես՝ աշխարհի ամենամեթոդաբան դիտորդ ջան։ Հ.Գ. Մեթոդանություն եւ այլ՝ զեկույցում։ Հանգիստ նստեք տեղներդ։ Ամենաիրավաբան ամենամեթոդաբան ամենաֆիզիկոս ջան։ Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր