Ռուսական հայտնի «Մաշան և արջը» անիմացիոն սերիալի հերոսները նոր 3D-հոլովակներում կպատմեն ինքնամեկուսացման և հիգիենայի պահպանման կանոնների մասին։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, առաջին՝ «Ինչով զբաղվել տանը» խորագրով սերիան, կթողարկվի մուլտֆիլմի պաշտոնական կայքում։
Animaccord անիմացիոն ստուդիայից հայտնել են, որ ընկերությունը «Մաշան և արջը» մուլտսերիալի ամենահայտնի դրվագներից կազմված հատուկ հոլովակ է պատրաստել։