Prince Charles on the "strange, frustrating and often distressing experience" following his diagnosis with coronavirushttps://bbc.in/3dLFfDo
Արքայազն Չարլզը, որ մի քանի օր առաջ հաղթահարել է կորոնավիրուսը, տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է, թե ինչ է զգացել հիվանդության ժամանակ և ինչպես է հաջողվել դուրս գալ այդ տհաճ իրավիճակից: Այս մասին հայտնում է НТВ-ն:
Չարլզը գտնվում է, այսպես կոչված, ռիսկի խմբում. այսինքն` նրա մոտ հիվանդությունը կարող էր ընթանալ ծայրահեղ ծանր ձևով՝ տարիքի և քրոնիկ հիվանդությունների պատճառով:
Բայց արքայազնը, որը 71 տարեկան է, անձնական օրինակով ապացուցել է, որ վիրուսին հնարավոր է հաղթել. նա համեմատաբար հեշտությամբ է հաղթահարել վարակը՝ ինքնամեկուսանալաով տանը:
