00:00:00

«Սիրում եմ քեզ, քաղցրիկս, Խոր քուն մտիր»

05:42, 31 մարտ 2020 Բլոգ

«Խոսքեր չունեմ՝ արտահայտելու իմ ցավը կնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ: Նա խելացի, աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որն ապրում էր գեղեցիկ կյանքով.. Սիրում եմ քեզ, քաղցրիկս, Խոր քուն մտիր»,- Twitter-ում գրել է Լևոն Արոնյանը միկրոբլագում կնոջն ուղղված այս խոսքերն է գրել Լեւոն Արոնյանը։ Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին քիչ առաջ մահացել է։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ վթարից հետո «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված Արիանա Կաոիլին նորից վերակենդանացման բաժանմունք է տեղափոխել, քանի որ նրա թոքերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը: Դրանից հետո նա մի քանի վիրահատության էր ենթարկվել։ Արիանա Կաոիլին 33 տարեկան էր։ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ էր, 2016 թվականից՝ Երևանում լույս տեսնող «Ճամփորդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ 2017 թվականի նոյեմբերի 21-ին Կարեն Կարապետյանը նրան նշանակել էր ՀՀ վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր