00:00:00

Հարկ է դադարեցնել Էջմիածնի տիկնոջը թիրախավորելը․ Արփինե Հովհաննիսյան

23:51, 15 մարտ 2020 Բլոգ

Ասում են, որպեսզի քեզ լսեն աղմուկ պետք չէ, այլ լռություն ու իրական աշխատանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ «Կնոջ համար հասարակական, առավել ևս քաղաքական գործունեությամբ զբաղվելը պատասխանատվություն է, հսկայական բեռ, որը պահանջում է շեշտակի ավելի շատ խիզախություն և անկոտրում կամք: Կնոջ հանրային գործունեությունը ենթադրում է անընդհատ թիրախավորում, անընդհատ հարձակումներ: Փաստ է՝ «Նոր Հայաստանում» կնոջ հանրային գործունեությունը ավելի է բարդացել, մասնավորապես՝ եթե դու համարձակվում ես բարձրաձայնել տարբերվող կարծիք, եթե քո դիտարկումները չեն տեղավորվում իշխանական հիմնական թեզերի շրջանակում, եթե դու խիզախում ես ու քննադատում ես իշխանություններին: Բայց նման կանանց իրավունքների պաշտպանության մասին խոսելը պոպուլյար չէ, նրանց ոչ մեկ խիզախ չի համարի կամ խիզախ լինելու մրցանակի չի առաջադրի, բուլինգի մասին միայն միջազգային սեմինարների ժամանակ են ցավով խոսում։ Մեր երկրում կան կանայք,որոնք շարունակում են տարբերվող կարծիք բարձրացնել, աշխատել ու մեր շրջապատում նման օրինակները շատ-շատ են: Իհարկե, այս կանայք չեն արժանանա տարբեր կառույցների ուշադրությանը, որովհետև շատ չեն խոսում այն թեմաների մասին, որոնք ավանդաբար համարվում են կանանց իրավունքների պաշտպանության հիմնական ուղղություններ, սակայն նրանք ամեն օր խիզախում են, որովհետև քաջություն ունեն տարբերվող կարծիք հայտնել այնպիսի իշխանության օրոք, որը հիմքում ընկած է բազմակարծության մերժումը և միայն իշխանության գաղափախոսությունը կիսող կանանց պաշտպանությանը: Հ.Գ. Չնայած ինքը տիկին Քոչարյանը երբեք չի խորշել «իր տեսակի մեջ չտեղավորվող» կանանց վիրավորել և պիտակավորել, ինչքան էլ դա կարող է պարադոքսալ թվալ կանանց իրավունքների մասին բարձրաձայնող անձի համար, սակայն մենք կարող ենք հաջողել միայն այն դեպքում, երբ դադարեցնենք հերթական ատելությանը ատելությամբ պատասխանել: Հ.Հ.Գ. Հարկ է դադարեցնել Էջմիածնի տիկնոջը թիրախավորելը: Նա սոցիալական պատասխանատվության իր բաժինն է տապալել, իսկ ի՞նչ է արել պետությունը։ Պատասխան՝ ոչինչ։ Բայց հիմա միմյանց հանդեպ հոգատար լինելու ժամանակն է, միմյանց առողջությունը կարեւորելու ժամանակը, ատել միշտ հնարավոր է, այն ջանք չի պահանջում, դժվարը սահմանային իրավիճակներում համախմբվելու ունակությունն է»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր