00:00:00

Կողքից երբեմն ավելի լավ է երեւում մեր հայրենիքի հմայքն ու վեհությունը. Վարչապետ

21:06, 18 փետրվար 2020 Բլոգ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ կից ներկայացրել Ryanair-ի հոդվածը Հայաստանի մասին: «Կողքից երբեմն ավելի լավ է երեւում մեր հայրենիքի հմայքն ու վեհությունը»,- գրել է վարչապետը: Նշենք, որ Ryanair ավիաընկերության թիմը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, այցելել էր Երեւան, ծանոթացել Հայաստանի պատմությանն ու մշակույթին, տպավորություններով կիսվել ավիաընկերության կայքում հրապարակված հոդվածում:
«Հայաստանի հիասքանչ մայրաքաղաքի լուսավոր փողոցներով զբոսնելով՝ առաջինը, ինչը զարմացնում է, քաղաքի եզակի գույներն են: Պայծառ վարդագույնով եւ փոշոտ շագանակագույնով ծածկված շենքերը ձուլվում են իրար՝ ստեղծելով հնի եւ նորի համադրություն»,- գրված է տեքստում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր