00:00:00

Թողարկվել է ամենաթանկ Bentley-ն

23:06, 16 փետրվար 2020 Ժամանց

Bentley ընկերության Mulliner բաժանմունքը հայտարարել է Bacalar կոլեկցիոն մոդելի պրեմիերայի մասին Continental GT շասսիի վրա:
Ըստ լուրերի, բաց կոկպիտով գրանդ-տուրերը կթողարկվի ընդամենը 12 օրինակով՝ յուրաքանչյուրն ավելի քան 1.5 միլիոն ֆունտ ստեռլինգ գնով, ինչն այն կդարձնի ամենաթանկ նոր Bentley-ն: Մեքենայի հանրային դեբյուտը կկայանա մարտի 3-ին, Ժնևում:
Bentley Mulliner Bacalar բարկետան կնարկայացնի «թափքաշինության ապագան» և կհիշեցնի Mulliner-ի փառահեղ ավանդույթների մասին, հաղորդում է Motor-ը:
Ձեռքով հավաքված գրանդ-տուրերի դիզայնը մշակվել է EXP 100 GT կոնցեպտի մոտիվներով, որն անցած տարի ներկայացվել է բրենդի 100-ամյա հոբելյանի շրջանակում: Դրանից են փոխառվել նաև էկոլոգիապես մաքուր և բնական նյութերը: Օրինակ, EXP 100 GT սրահը զարդարված կլինի տորֆային ճահիճներից ստացված փայտով և գործվածքով, որը ստացվել է գինեգործության թափոններից:
Կոլեկցիոն մոդելը կոչվելու է մեքսիկական Բակալար լճի անունով, որը դարձել է հայտնի զբոսաշրջային վայր՝ վառ կապույտ և մաքուր ջրի պատճառով: Անցած տարի Mulliner-ը վերստեղծեց Երկրորդ աշխարհամարտի տարիներին կորած Corniche սեդանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր