00:00:00

Սենսացիա․ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին հրաժարվել են «թագավորական ընտանիքի անդամ» կոչումից

04:05, 09 հունվար 2020 Ժամանց

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը որոշել են հրաժարվել իրենց որոշ լիազորություններից եւ թագավորական ընտանիքից դառնալ ֆինանսապես անկախ, որպեսզի ապրեն երկու երկրում: Այս մասին նրանք գրել են Instagram-ի իրենց պաշտոնական էջում։ «Մենք մտադիր ենք, որպես թագավորական ընտանիքի «ավագ» անդամներ հեռանալ գործերից եւ աշխատել ֆինանսապես անկախ դառնալու համար։ Միաժամանակ շարունակելով աջակցել Նորին Մեծություն թագուհուն: Այժմ մենք ծրագրում ենք մեր ժամանակը կիսել Միացյալ Թագավորության եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ», - ասվում է հրապարակման մեջ։ Հարրին ու Մեգանը կհրաժարվե՞ն իրենց տիտղոսներից՝ դեռ պարզ չէ։ Ամեն դեպքում իրենց հայտարարությունը նրանք ստորագրել են որպես Սասեքսի դուքս ու դքսուհի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր