00:00:00

«Մենք ավելի շատ ենք եւ ավելի ուժեղ, քան կարող է թվալ»․ Սիրուշո

03:14, 05 հունվար 2020 Բլոգ

Երգչուհի Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում նոր հեռոստահաղորդումից հատված է հրապարակել, որին կից գրել է. «Տանում ենք ձեզ մեզ հետ ճանանարհորդության աշխարհի տարբեր երկրներով, ուզում եմ կիսել ձեզ հետ այն ինչ տեսնում ու լսում եմ իմ համերգային շրջագայությունների ժամանակ, ինչից ոգեշնչվում եմ, ծանոթացնել ձեզ այն մարդկանց հետ, ումից կարելի է սովորել, մարդիկ, ովքեր Հայաստանից դուրս պահում են հայկականը՝ մշակույթը, բարքերը, արժեքները: Armat ձայնասկավառակս, որը թողարկվեց մի քանի տարի առաջ, ոգեշնչված է հենց այդպիսի մարդկանցից: Համոզված եմ, որ այս հաղորդումները ոգեշնչման աղբյուր կհանդիսանան շատերի համար և ավելի լավ պատկերացում կստեղծեն սփյուռքում մեր արմատները պահող մեր հայրենակիցների մասին: Մենք ավելի շատ ենք և ավելի ուժեղ, քան կարող է թվալ»:   https://www.youtube.com/watch?v=mtfu4oGzNDw&feature=youtu.be&fbclid=IwAR3WmY47BinC6OnSup_lg6vJLkCOfxYOn07FFf90QtUmJhvbFT5tbDq0BKE

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր