Դեկտեմբերի 20-ին Netflix սթրիմինգային հարթակում թողարկվել է տարվա ամենասպասված սերիալներից մեկը՝ «Կախարդը», գլխավոր դերում է անգլիացի դերասան Հենրի Քավիլը: Այդ մասին Թվիթերում հայտնել են նախագծի ստեղծողները:
Լեհ գրող Անջեյ Սապկովսկու վիպաշարի հիման վրա ստեղծված ֆենթեզի-շոուում պատմվում է գերբնականներ որսացող՝ ռիվիացի Գերալտի մասին: