00:00:00

Նոր Զելանդիայում միլիոնատերը10 մարդ է փնտրում իր հետ «դրախտում» ապրելու համար

16:54, 19 դեկտեմբեր 2019 Ժամանց

Ծագումով գերմանացի մուլտիմիլիոնատեր Կառլ Ռեյպենն իր համար «համախոհներ» է փնտրում, որպեսզի նրանց հետ ապրի Նոր Զելանդիայի գողտրիկ անկյուններից մեկում գտնվող 8,5 մլն դոլարանոց իր կալվածքում: Ինչպես նշում է The Guardian-ը, միլիոնատերը պնդում է, որ մառանով, ախոռներով ու դեպի ծով բացվող հիասքանչ տեսարաններով  կալվածքն իսկական «դրախտ» է հիշեցնում: «Ավակինո» կոչվող կալվածքը գտնվում է Նորթ Այլենդի արևմտյան ափին: Իր համար հարևաններ գտնելու նպատակով տղամարդը հայտարարություններ է տվել տեղի թերթերում՝ մանրամասնելով, որ կալվածքում ցանկանում է ապրել մինչև 70 տարեկան տասը մարդու հետ: Ռեյպենն իր հայտարարություններում նշել է, որ իր կալվածքում բնակվել ցանկացող մարդիկ կարող են օգտվել բոլոր հարմարություններից և առավելագույն հաճույք ստանալ կյանքից: «Ես կցանկանայի այս դրախտը կիսել լավ մարդկանց հետո»,-նշել է միլիոնատերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր