«Երկաթյա ծաղկազարդ Խաչի ստեղծման նախաձեռնություն.
Արձագանքելով այս գրառմանը Գեւորգ Ստեփանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Միանալով Երկաթյա Խաչի ստեղծման նախաձեռնության անդամներին, որպես Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ իմ աջակցությունն եմ հայտնում նախաձեռնության անդամներին, եւ միանում՝ վարչական շրջանի ղեկավարին ուղղված իրենց դիմումին։ Գտնում եմ, որ ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է հայոց բանակին, եւ հայ զինվորին, ինչ կերպ էլ այն արտահայտվելիս լինի, պետք է ստանա աջակցություն եւ կյանքի կոչվի։Միաժամանակ հետեւելով տարբեր օգտատերերի գրառումներին, որոնք քննադատաբար էին մոտեցել նախաձեռնությանը, ապա կոչ եմ անում նրանց չինքնահաստատվել զինվորի հաշվին։ Խաչի զորությունը դարերի պատմություն ունի, և չէր խանգարի մերօրյա երիտասարդներից շատերին պատմություն ընթերցել։ Աստված պահապան Հայ Զինվորին։