Կինեմատոգրաֆիական տվյալնների աշխարհի խոշորագույն բազան՝ IMDb-ն, նշել է 2019 թվականի ամենաժողովրդական հեռուստասերիալները: Վարկանիշը հայտնվել է կայքի պաշտոնական էջում:
Այս սերիալները ամենաժողովրդականն են եղել օգտատերերի շրջանում: Վարկանիշը կազմվել է ըստ սերիալի էջը դիտելու վիճակագրության, այլ ոչ թե նախագծի վերաբերյալ գրախոսականների:
Առաջին հորիզոնականները զբաղեցրել են НВО-ի սերիալները՝ «Գահերի խաղը» և «Չեռնոբիլը»՝ համապատասխանաբար: Լավագույն եռյակը եզրափակում է «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալը: