Google ընկերությունը թողարկել է թարմացում Google Glass Explorer Edition խելացի ակնոցների համար նախքան դրա շուրջ աշխատանքը դադարեցնելը, հաղորդում է IXBT-ը:
Հատուկ փաստաթղթում բացատրվում է, որ օգտատերերը պետք է տեղադրեն այդ թարմացումը ինքնուրույն: 2020 թվականի փետրվարի 25-ից հետո թարմացումը կհեռացնի ակնոցում Google հաշիվն օգտագործելու անհրաժեշտությունն ու հնարավորությունը, ինչպես նաեւ կտեղադրի սերվերային մասի հետ միացում, որը ապահովում էր ակնոցի տարբեր ծառայությունների աշխատանքը:
Եթե չտեղադրել թարմացումն եւ նախապես մուտք չգործել ակնոցում սեփական Google հաշվով, ապա սարքը կշարունակի ինքնուրույն աշխատել: Սակայն փետրվարի 25-ից հետո ակնոցում միեւնույն է կդադարեն գործել այնպիսի ծառայություններն ու հավելվածները, ինչպիսին են Gmail-ը, YouTube-ն ու Hangouts-ը, իսկ սմարթֆոններում կդադարի աշխատել Android-ի եւ iOS-ի համար MyGlass գործընկեր հավելվածը: