Նախկին ֆուտբոլիստը կրկին համբուրում է դստեր շուրթերը:
Դեվիդ Բեքհեմը Instagram-ում կիսվել է դստեր՝ Հարփերի հետ համատեղ լուսանկարով: Հայտնիի նկարները անմիջապես սկսել են քննարկել ցանցում, քանի որ դրանցից մեկում նախկին ֆուտբոլիստը համբուրում է 8-ամյա դստեր շուրթերը:
Նախկինում, Բեքհեմն արդեն քննադատության էր ենթարկվել այդպիսի նկարների պատճառով: Դատելով ամենից, աստղային հայրիկին չի հետաքրքրում հետևորդների կարծիքը, քանի որ նա կրկին նմանատիպ լուսանկար է տեղադրել բլոգում:
«Շուրջբոլորն ամեն ինչ այնպիսի տեսք ունի, կածես արդեն Սուրբ Ծնունդն է»,- մակագրել է Բեքհեմը:
Նշվում է, որ Դեվիդն ու Հարփերը ժամանակ են անցկացրել Լոնդոնի Սուրբծննդյան սահադաշտում:
Նախկին ֆուտբոլիստը քննադատության է ենթարկվել «բարոյագետների» կողմից, սակայն նրան աջակցել են հավատարիմ երկրպագուները. «Դեվիդ, դու սուպեր հայրիկ ես», «Հայրիկի իսկական արքայադուստր, ինչքան հաճելի է ձեզ նայել», «Աստված, ես երազում եմ նման հայրիկի մասին», գրել են նրանք: