00:00:00

Մի տարբերակ էլ ես հուշեմ՝ «գնդակահարեք» ՍԴ դատավորներին

01:52, 02 դեկտեմբեր 2019 Բլոգ

Եւ այսպես, մի երկու օրից խորհրդարանը քննարկելու է շշմելու մի նախագիծ, որը այլ կերպ, քան քաղաքական կոռուպցիա, անվանել հնարավոր չէ։ Քանի որ էս Սահմանադրական դատարանի անդամները շատ համառ դուրս եկան ու ո՛չ դատարանների շրջափակումից, ո՛չ ասֆալտներին ծեփվելուց հետո, միեւնույն է, հրաժարական չեն տալիս, իսկ Վենետիկի հանձնաժողովն ասում է՝ ինչ ուզում եք արեք, միայն արյուն ու շեքսպիրյան կրքեր չլինեն՝ իշխանությունը ֆանտաստիկ «խոդ» է մտածել։ ՍԴ անդամներին օրենքով առաջարկում են՝ կամավոր հրաժարական տվեք ու հարկատուների հաշվին մինչեւ ձեր լիազորությունների ավարտը, տարիներով տանը նստած՝ ձեր աշխատավարձը կստանաք։
Սա աննախադեպ ցինիզմ է, ու եթե ՍԴ որեւէ դատավոր գնա այս գործարքին, հանկարծ չմոռանա, որ մի լուսավոր օր ե՛ւ իր չաշխատած գումարներն է վերադարձնելու պետական բյուջե, ե՛ւ կոլեկտիվ դատվելու է։ Մեկ էլ հանկարծ չմոռանաք մեզ՝ հարկատուներիս մի թեթեւ հարցնել, էդ մենք տվե՞լ ենք մեր համաձայնությունը, որ մեր հարկերի հաշվին տուն գործուղված դատավորները տարիներով միլիոնավոր դրամներ ստանան։ Ի վերջո, եթե հեղափոխության գերնպատակ եք սարքել այս Սահմանադրական Դատարանի անդամներից ազատվելը, միգուցե միանգամից գնդակահարե՞ք նրանց։ Հը՞։ Նախապես ասեմ, որ ես դեմ եմ գնդակահարությանը։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գրառումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր