Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Կրկնում եմ այն, ինչ ասել եմ մի քանի ամիս առաջ. Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա և պիտի անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ` հետևյալ երեք առանցքային հանգամանքներով պայմանավորված.
1. Քաղաքական իրավիճակի փոփոխություն. Հայկ Մարությանը, ակնհայտորեն, այլևս չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը:
2. Հայկ Մարությանը կատարելապես ձախողել է իր նախընտրական խոստումները և ապացուցել իր լիակատար անկարողությունը, իբրև քաղաքագլուխ:
3. Ներքաղաքական կյանքը, ցավոք, ընթանում է հետագա ապակայունացման ուղիով, իսկ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են ներքաղաքական կյանքը զերծ պահել հետագա հավանական ապակայունացումից:
Հ.Գ. Ճիշտ կլինի դա անել հիմա` մինչև ամանոր»: