00:00:00

Արայիկ Հարությունյանը լավ լուրեր է հաղորդում Արցախ-Իտալիա համագործակցությունից

18:46, 28 նոյեմբեր 2019 Բլոգ

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ Խոսքս ուզում եմ սկսել շատ լավ նորություններով: Իտալիայի Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետ Ֆաբրիցիո Սալայի հետ հանդիպում եմ ունեցել՝ քննարկելու ծավալվելիք համագործությանը վերաբերող հարցեր: Պարոն Սալայի հրավերով մասնակցել եմ իրենց երկրամասում կառուցվելիք միջին մասնագիտական կրթության նոր դպրոցի նախագծի քննարկմանը, ծանոթացել կրթական ծրագրերին ու դասավանդվող մասնագիտություններին` ձեռք բերելով մի շարք կարևոր պայմանավորվածություններ: Մասնավորապես՝ կստեղծվի հայ-իտալական հիմնադրամ, որի աջակցությամբ Շուշի քաղաքում իտալական կրթական ծրագրերով կկառուցվի ավագ դպրոց-արհեստագործական նոր ուսումնարան: Այն ինչ-որ առումով մրցակից կլինի Շուշիում ֆրանսիական կրթական մոդելի օրինակով գործող և մեծ համբավ ձեռք բերած Եզնիկ Մոզյան ուսումնարանի համար՝ բայց հիմնականում առաջարկելով նոր մասնագիտություններ: Նոր ուսումնական հաստատությունը մեր երեխաներին կմասնագիտացնի սննդի, հյուրանոցային ու ռեստորանային սպասարկման ծառայությունների, խճանկարչության (մոզաիկա), փայտագործության, պրոշուտոյի (իտալ.՝ prosciutto՝ խոզապուխտ) պատրաստման, պանրագործության, գինեգործության և շատ այլ ոլորտներում: Իտալիան, ինչպես գիտենք, հատկապես գինեգործությամբ ու պանրագործությամբ, աշխարհի առաջատարներից է, իսկ Արցախում այդ երկու ճյուղերի զարգացումը մեծ հեռանկարներ ունի: Իտալական կողմի հետ ձեռք բերված հաջորդ պայմանավորվածությունը Ստեփանակերտի արհեստագործական դպրոցի վերազինումն է նոր սարքավորումներով: Այն ուսումնարանի սաներին հնարավորություն կտա մասնագիտանալու սննդի և ծառայությունների ոլորտում: Երրորդ առաջարկս, որի իրականացման համար իտալացիներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին, Արցախում գործող արհեստագործական դպրոցների սաների համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումն է Իտալիայում: Այն նախատեսվում է իրականացնել մոտ ապագայում: Եվ չորրորդը՝ Ստեփանակերտում իտալական տան բացումն է, որտեղ արհեստագործական ուսումնարանների՝ սննդի ոլորտում մասնագիտացող աշակերտները հաճախորդներին կարող են իրենց խոհարարական հմտությունները ցուցադրել: Ծրագրին գործնականում ծանոթանալու համար այցելել եմ տեղում գործող հաստատություն և շատ տպավորված եմ ուսուցման կիրառվող մեթոդներից: Զարգացած, հզոր և բարձր կենսամակարդակ ունեցող Արցախի տեսանելի ապագայի մեր խոստումն իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ են բարձրակարգ մասնագետներ, և ամենակարևորը, այդ մասնագետների պատրաստման սեփական դարբնոցի ստեղծում, որին էլ հետամուտ ենք… Անելիք շատ ունենք…»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր