00:00:00

Կեղծ բարեպաշտությունը եւ չկայացած շոու- բիզնեսը մեր երկրում. սկանդալային մոդելի գրառումը

18:35, 18 նոյեմբեր 2019 Բլոգ

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ինչո՞ւ է աստղայինը սպանում մարդուն մարդու մեջ։ Վերջին շրջանում նկատվում է անկում բոլոր ոլորտներում եւ ինչը վառ արտահայտվում է հատկապես շոու-բիզնեսում։ Այս թեմային բացարձակ չէի անդրադառնա, եթե․․․ եթե խնդիրը մեկ երկուսին չվերաբերեր։ Եվ այսպես անդրադառնամ Երեւանում գործող մի քանի ակումբներին եւ նրանցում տիրող շոու-բիզնեսյան գաղջին։ Այս անգամ անուններ չեմ հնչեցնի, բայց ինձ ճանաչողները գիտեն, թե որ վայրերն եմ հաճախում եւ հետևաբար դիտարկումս ավելի քան հասկանալի կլինի։ Այդ օբյեկտներում աշխատող որոշ երգիչ- երգչուհիների աստղայինը բառիս բուն իմաստով տարել է։ Բեմին բարձրացողներին թվում է, թե իրենց համաշխարհային աստղեր են, բայց արի ու տես, որ պարզապես շարքայիններ են, որոնք ոչ միայն երգում են ուրիշների երգերը, այլեւ դա անում խայտառակ վատ։ Հարգելիներս իմացեք Ձեր արժեքը։ Չնայած վաղուց այն սահմանված է, ընդամենը՝ տասը հազար դրամ։ Այո, դուք այդքան արժեք․․․ հետեւաբար բարի խորհուրդ ձեզ մի երեւակայեք, ձեզանից աստղ դուրս չի գա․․․ դուք շարքային պողոսներ եք։ Մնացեք խաղաղությամբ եւ փորձեք տարբերվել, չնայած հույս չունեմ, որ դա Ձեր մոտ կստացվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր