00:00:00

Անվանվել են աշխարհի ամենավատ քաղաքները վարորդների համար

19:35, 16 նոյեմբեր 2019 Ժամանց

Բրիտանական Mister Auto ընկերությունը հետազոտություն է իրականացրել ըստ 15 տարբեր չափորոշիչների եւ պարզել, թե որ քաղաքներն են ավելի հարմարեցված վարորդներին եւ որոնք, ընդհակառակը, կարելի է անվանել ամենավատը վարորդների համար, գրում է «Մոտոր»-ը։ Ընկերության փորձագետները հավաքել են տվյալներ երեք հիմնական չափորոշիչներով՝ ենթակառուցվածք, անվտանգություն եւ տարեկան ավտոմեքենայի ծախս։ Սկզբում դիտարկել են հարյուրավոր քաղաքներ, բայց հետազոտության արդյունքներով կազմվել է «շորթ-լիստ» 100 քաղաքից։ Այդ քաղաքներում իրավիճակն ավելի մանրամասն են ուսումնասիրել՝ հետազոտելով բնակչության մեկ շնչին ընկնող մեքենաների թիվը, միջին օրական կուտակումները, ճանապարհների եւ հանրային տրանսպորտի որակը, մահացության գործակիցը 100 հազար բնակչի հաշվով, կայանման եւ բենզինի արժեքը։ Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է 15  տարբեր գործոն։ Արդյունքում՝ վարորդների համար լավագույն քաղաքներն են. 1.           Քալգարի, Կանադա 2.           Դուբայ, ԱՄԷ 3.            Օտտավա, Կանադա 4.            Բեռն, Շվեյցարիա 5.            Էլ Պասո, ԱՄՆ 6.            Վանկուվեր, Կանադա 7.           Գյոթեբորգ, Շվեդիա 8.            Դյուսելդորֆ, Գերմանիա 9.            Բազել, Շվեյցարիա 10.          Դորտմունդ, Գերմանիա Մոսկվան աշխարհի ամենավատ քաղաքների շարքում տասներորդն է վարորդների համար։ Ճանապարհներին ագրեսիայի մակարդակը  Ռուսաստանի մայրաքաղաքում ավելի բարձր է, քան մասնակից ցանկացած քաղաքում՝ 98,46 կետ։ Լավագույն քաղաքներում այդ ցուցանիշը չի գերազանցում 20 կետը, իսկ ճապոնական Տոկիոյում եւ Օսակայում հավասար է մեկի։ Մոսկվայում ամենաբարձրերից է մահացության ցուցանիշը ճանապարհներին՝ 18 կետ։ Իրավիճակն ավելի վատ է միայն Լագոսում, Նիգերիա (26,20), Կալկաթայում, Հնդկաստան (22,60), Մումբայում, Հնդկաստան (22,60) եւ ամերիկյան Օռլանդոյում (23,40)։ Աշխարհի ամենավատ քաղաքների վարկանիշը վարորդների համար հետեւյալն է. 1.            Մումբայ, Հնդկաստան 2.            Ուլան Բատոր, Մոնղոլիա 3.           Կալկաթա, Հնդկաստան 4.            Լագոս, Նիգերիա 5.            Կարաչի, Պակիստան 6.            Բոգոտա, Կոլումբիա 7.            Սան Պաուլո, Բրազիլիա 8.           Մեխիկո, Մեքսիկա 9.            Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա 10.          Մոսկվա, Ռուսաստան։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր