00:00:00

Հեռախոսային հավելվածը կարող է զգուշացնել սրտի կաթվածի մասին

23:20, 15 նոյեմբեր 2019 Ժամանց

Այժմ սովորական մարդը հեռախոսով կարող է ախտորոշել սրտի կաթվածը: Ստեղծվել է սրտի կաթվածի մասին զգուշացնող հավելված, որի օգնությամբ կարելի է ախտորոշել և անգամ բացահայտել համար կյանքի սպառանալիք հանդիսացող սրտի կաթվածը, գրում է medical xpress կայքը: Այդ նպատակով ավանդաբար կիրառվում է էլեկտրասրտագրության սարք, սակայն միշտ չէ, որ այն հասանելի է բոլորին: Հեղափոխական նոր հեռախոսային հավելվածը ստեղծված է գաջեթների համար և աշխատում է Android և iOS օպերացիոն համակարգերի հիման վրա: Ծրագիրն օգտագործելու համար անհրաժեշտ է ընդամենը երկու տվիչ միացնել՝ այն դեպքում,երբ էլէկտրաստրագրության համար անհրաժեշտ են 12-ը: Սրտաբանները փորձարկումից հետո հայտնել են, որ հավելվածը ճշգրիտ է աշխատում և ոչնչով չի զիջում էլեկտրասրտագրության մեծ սարքերին: Բժիշկները վստահ են, որ վտանգավոր ախտանիշ հայտնաբերելով`այս շարժական հավելվածը  կօգնի մարդկանց արագ, որակավորված բժշկական օգնություն ստանալ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր