Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քանի առիթա կամ ալիք ա,սրտիցս էկածը ասեմ,բայց ավելի հավասարակշռված :))).
1) Գեղարվեստական ֆիլմ նկարահանելու համար , բացի իր ասպարեզում նվաճած բարձունքները և բացի վաստակը , որպես կինոմատոգրաֆիայի արժեքավոր արտադրանք, աշխարհին հետաքրքրում է մարդ(ֆիլմի հերոս) ,ով անձնական կյանքում ունի նաև տարօրինակություններ, բարդություններ, բարդույթներ: Համաշխարհային դեմքերի Բազմաթիվ օրինակներով կարող եմ գալ հասնել մինչև Ջոկեռ:
2)Եթե ինչ-որ մեկը վախենում է, էդ տեսակ ֆիլմ նայել, կարելի է ասել , որ նա վախենում է իր ներքին քնած ցանկությունների արթնացումից:
3) Մենք փոքրուց շատ շատ ենք նայել ֆիմեր, բոյվիկներ, մարդասպանություններ , տրաքոցներ, պաթուններ : Դրանցից ես ու իմ սերնդակից շրջապատս ,չդառանք ոչ մարդասպան ,ոչ բոյեվիկ : Ավելին ասեմ պատանի տարիքում երկրպագելով Մայքլ Ջեքսոնին,միևնույննա մաշկիս գույնը չփոխեցի , իսկ այն ֆիլմը որտեղ Առնոլդ Շվարցնեգերը հղիանում ա , ոչ մեկիս չստիպեց հղիանալ: Ես ունեմ նկարիչ ըկերներ ,որոնք Վան Գոգի մասին նկարահանած ֆիլմը նայել են մի քանի ագամ , բայց մինչ օրս , Փառք Աստծո, ունեն 2 ականջ:
4)Եթե խոսում են Քրիստոնեական արժեքներից , բայց շատ չարացած ու դեստրուկտիվ և պատրաստ են կացնահարել մարդուն, ով դուրս է իրենց պատկերացումներից, ապա այդ մարդկան միայն թվում է , թե նրանք մոտ են Քրիստոնեական արժեքներին: