00:00:00

«Միսս Ինթերնեյշնլ 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է դարձել Թաիլանդի ներկայացուցիչը (լուսանկարներ, տեսանյութ)

21:25, 12 նոյեմբեր 2019 Ժամանց

Տոկիոյում կայացած «Միսս Ինթերնեյշնլ 2019» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Թաիլանդի ներկայացուցիչ Սիրեթհորն Լիարամվաթը, որը մասնագիտությամբ դեղագործ է, հաղորդվում է մրցույթի YouTube-յան ալիքում:
Մրցույթն անցկացվել է արդեն 59-րդ անգամ, որին այս տարի մասնակցել են 85 երկրների ներկայացուցիչներ: Նոր տիտղոսակրին թագը շնորհել է նույն մրցույթի նախորդ տարվա հաղթող Մարիեմ Վելասկոն՝ Վենեսուելայից: Հիշեցնենք, որ մրցույթի մասնակիցներին գնահատում են ոչ միայն արտաքին տեսքի, այլև նաև բարոյական հատկությունների, բնավորության, նախկինում ծավալած գործունեության հիման վրա: https://www.youtube.com/watch?v=Fe3efakTrtQ&feature=emb_logo  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր