00:00:00

«Ջոկերից» ջնջված տեսարանը ոչնչացրել է երկրպագուների շրջանում ամենատարածված տեսությունը

03:52, 11 նոյեմբեր 2019 Ժամանց

Բայց կերպարի շատ երկրպագուներ միայն ուրախ կլինեն։ IndieWire-ի հետ հարցազրույցում նոր «Ջոկերի» ռեժիսոր Թոդ Ֆիլիպսը մեկնաբանել է սցենարի այն հատվածը, որը հայտնվել էր համացանցում: Այն ոչ միայն ոչնչացնում է երկրպագուների հանրաճանաչ տեսությունը, այլ նաև թույլ է տալիս ավելի լավ հասկանալ ֆիլմի ավարտը: Ուշադրություն, այժմ՝ սփոյլերներ։ Քննարկվող տեսարանը բնօրինակ սցենարի մեջ էր, բայց ֆիլմում ընդգրկված չէր: Դրա մեջ Սոֆին տանը հեռուստացույցով դիտում էր Մուրեյ Ֆրանկլինի շոուն՝ Արթուր Ֆլեքի հետ: Այս տեսարանից հրաժարվեցին, քանի որ ռեժիսորը որոշեց կադրը ամբողջությամբ ցույց տալ Արթուրի աչքերով, իսկ մեկ այլ վայր տեղափոխվելը կփոխեր էֆեկտը: Սա հերքում է հանրաճանաչ տեսությունը, որ ամբողջ պատմությունը Արթուր Ֆլեքի հիվանդ ֆանտազիան է, ով այս անգամ գտնվում է Արկհամի հիվանդանոցում: Եթե Սոֆին տեսել է նրան, ուրեմն նա հաստատ Մյուրեյի շոուում էր։ Փաստ չէ, որ գործը ավարտվեց Գոթամի փողոցներում հաղորդավարի սպանությամբ և անարխիայով, բայց Ֆլեքը, անշուշտ, արդեն ազատ էր: Հաշվի առնելով, որ նրանք ի սկզբանե ցանկանում էին Արթուրին կողքից ցուցադրել, կարելի է ենթադրել, որ նա իսկապես եկել է ծաղրածուի զգեստով և դիմահարդարմամբ, և երեկոյան շոուն իրոք ավարտվել է նրա մենախոսությամբ և Մյուրեյի մահով: Ակնհայտ է, որ տեսարանը նաև երկաթյա ապացույց էր, որ Սոֆին ողջ է: Ֆիլիպսը մեկնաբանել է. «Իհարկե, նա չսպանեց նրան: Որպես սցենարիստ և ռեժիսոր՝ հաստատում եմ: Ես և իմ թիմը սա համարեցինք լակմուսի յուրօրինակ քննություն, որը հեռուստադիտողին թույլ տվեց որոշել, թե որքան խենթ է Ֆլեքը։ Գրեթե բոլորը, որոնց հետ ես քննարկում էի ֆիլմը, հասկացան, որ նա փրկվել է։ Ի վերջո, Արթուրը վրեժխնդիր է եղել միայն նրանցից, ովքեր իրեն վնաս են պատճառել, իսկ Սոֆին ոչ մի վատ բան չի արել: Չնայած նա չարագործ է, բայց նաև սկզբունքներ ունի»: Ավելի վաղ Ֆիլիպսը արդեն հաստատել էր, որ ինքը չի պատրաստվում թողարկել ռեժիսորական տարբերակը և ոչ էլ հրապարակել մի այնպիսի նյութ, որը չի ընդգրկվել վերջնական խմբագրման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր