00:00:00

Գիտնականները քաղցկեղի բուժման նոր միջոց են փորձարկել

02:55, 09 նոյեմբեր 2019 Ժամանց

ԱՄՆ Փենսիլվանիա համալսարանի գիտնականները քաղցկեղի բուժման նոր միջոց են փորձարկել մարդու գենոմի խմբագրման միջոցով: MedicalXpress-ի հաղորդմամբ՝ նոր միջոցը փորձարկել են 3 պացիենտի վրա: Նրանցից երկուսի մոտ բազմակի միելոմա է եղել, երրորդի մոտ՝ սարկոմա: Բոլոր երեք դեպքերում ստանդարտ թերապիան անարդյունավետ է եղել: Գիտնականները վերցրել են պացիենտների Т-բջիջները, դրանք փոխարինել գենային մակարդակով՝ դրանց նոր հնարավորություն տալով արդյունավետ ճանաչել եւ սպանել քաղցկեղային բջիջները: Խոսքը 3 գեների հեռացման մասին է, որոնք կարող են դանդաղեցնել իմունային բջիջների հակաքաղցկեղային գործունեությունը: Փորձարարական բուժումից 2-3 շաբաթ անց պացիենտներից մեկի մոտ քաղցկեղը շարունակել է զարգանալ, երկրորդի վիճակը կայուն է եղել, իսկ երրորդ պացիենտի վիճակի մասին եզրակացություն անելը դեռ վաղ է: Փորձագետները ծրագրում են այդ միջոցը փորձարկել եւս 15 պացիենտի վրա: Այսօր կարելի է միայն ասել, որ փոփոխված բջիջները գոյատեւում են եւ բազմանում պացիենտների մարմնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր