00:00:00

ԱՄՆ-ի խոշորագույն օպերատորները կհրաժարվեն SMS հաղորդագրություններից

03:30, 28 հոկտեմբեր 2019 Ժամանց

Հաղորդագրությունների փոխանակման համար նոր հավելվածը Android-ում կհայտնվի 2020-ին:
AT&T, Verizon, T-Mobile և Sprint ԱՄՆ չորս խոշորագույն բջջային օպերատորները միավորվել են, որպեսզի SMS-ները փոխարինեն RCS ստանդարտով, հայտնում է The Verge-ը:
RCS-ն թույլ կտա նամակագրություն իրականացնել մեսենջերի գործառույթներով հատուկ հավելվածով:
Ընկերությունները ստեղծել են Cross-Carrier Messaging Initiative (CCMI) համատեղ ձեռնարկությունը: CCMI-ի գլխավոր մենեջեր Դագ Գարլանդի խոսքերով, նրանք պլանավորում են Android-ի համար հավելված թողարկել հաջորդ տարի: Այն կհայտնվի սմարթֆոնների վրա, որոնք վաճառվում են այս չորս օպերատորների խանութներում:
Հավելվածը կստանա RCS-ի բոլոր ստանդարտ գործառույթները, ներառյալ հաղորդագրությունների հավաքման ցուցիչը և բարելավված խմբային չատերը: Գարլանդը նշել է, որ CCMI-ն կաշխատի այլ ընկերությունների հետ, որոնք նույնպես հետաքրքրված են RCS-ով՝ հաճախորդների համատեղելիությունն ապահովելու համար: Դրանց թվում են Samsung-ը և Google-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր