Երևանում շուտով կբացվի ծերերի խնամքի կենտրոն: «Կան ծերեր, որ ամբողջ օրը տանն են անցկացնում, իսկ խնամքի կենտրոնում նրանց ավելի շատ ուշադրություն կդարձնեն»,-ասում է «Սոցիալ-հոգեբանական եւ իրավաբանական աջակցման կենտրոնի» նախագահ Արմենուհի Վարդանյանը, ում կենտրոնն էլ հենց հոգալու է ծախսերը:
2018-ի տվյալներով՝ Հայաստանում ծերերի քանակը գերազանցել է բնակչության ընդհանուր թվի 10%–ը։
Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ի տվյալներով` Հայաստանում 461 հազար 68 թոշակառու կա, որոնցից 280 հազար 45-ը կանայք են։
Արմենուհի Վարդանյանը նշում է, որ այս կենտրոնը կօգնի ծերերին նաև հետաքրքիր անցկացնել իրենց օրերը:
Նկատենք նաև, որ Հայաստանի կառավարությունում շրջանառության մեջ է դրվել Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությունը և դրանից բխող 2017-21 թվականների միջոցառումների ծրագիրը: Այս փաստաթղթով կառավարությունը մտադիր է Հայաստանի ծերերի համար ակտիվ ու առողջ ծերացում ապահովել՝ խնամքի ծառայություններից անցում կատարելով ակտիվ ծերացում:
Այսպիսով, նոր ծրագրով առաջարկվում է փոխել ծերացման խնդիրների մոտեցումները, շեշտը դրվում է այլընտրանքային ծառայությունների վրա՝ ծերերին սոցիալականացնելու համար:
Տարիներ առաջ էլ գործարկել են «Պատիվ» երեխաների խնամքի կենտրոնը. ««Պատիվ» սոցիալական-հասարակական կազմակերպությունը գործում է 2014 թվականից, այն Ամերիկայի մասնաճյուղ է, որը զբաղվում է բանակի, զոհված ազատամարտիկներիը ընտանիքների հիմնախնդիրներով, մանուկների հատուկ հաստատությունների և խոցելի խմբերի հետ»: Երեխաների խնամքի կենտրոն հաճախում են 2-6 տարեկան երեխաները՝ թվով մոտ 50: Կան խարի, անգլերենի, ռուսերենի խմբակներ, ինչպես նաև նկարչության:
Կենտրոնում աշխատում են լոգոպետներ, իրավաբաններ, հոգեբաններ:
Այս կենտրոնը գործում է Արթիկում:
Վարդանյանը հայտնեց նաև, որ դրան զուգահեռ սահմանափակ կարողություններով երեխաների զարգացման կենտրոն է գործելու արդեն Երևանում: