00:00:00

Նոր վտանգ Samsung, Huawei և Xiaomi սմարթֆոնների համար

00:30, 07 հոկտեմբեր 2019 Ժամանց

Նմանատիպ խնդիր ընկերությունում արդեն իսկ լուծվել է 2017 թվականին։ Google Project Zero-ի կիբերանվտանգության մասնագետները Android-ում հայտնաբերել են նոր խոցելիություն, որից հարձակվողներն արդեն օգտվել են: Այդ մասին հայտնում է ZDNet-ը: Google-ի բջջային օպերացիոն համակարգի անվտանգության մեջ բացեր են հայտնվել։ Մասնագետների կարծիքով, իսրայելական NSO Group ընկերությունը, որը լրտեսող ծրագրեր է արտադրում, արդեն օգտվել է այդ բացից: Ընկերությունը WhatsApp-ի միջոցով իրականցրել է վիրուսային հարձակում։ Խնդիրը ազդում է խոշոր արտադրողների, ներառյալ Samsung-ի, Huawei-ի, Xiaomi-ի և Google-ի սմարթֆոնների վրա: Հակերության հակված սարքերի ամբողջական ցուցակը հետևյալն է. • Pixel 1 • Pixel 1 XL • Pixel 2 • Pixel 2 XL • Huawei P20 • Xiaomi Redmi 5A • Xiaomi Redmi Note 5 • Xiaomi A1 • Oppo A3 • Moto Z3 • Բոլոր LG սմարթֆոնները՝ Android Oreo համակարգով • Samsung Galaxy S7 • Samsung Galaxy S8 • Samsung Galaxy S9 Հատկանշական է, որ նմանատիպ խնդիր արդեն լուծվել էր 2017 թվականին։ Սակայն, ըստ երևույթին, այն վերադարձավ Android-ի վերջին տարբերակներից մեկում: Մասնագետները արդեն պատրաստել են անվտանգության նոր թարմացում և տեղեկացրել արտադրողներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր