00:00:00

Բանակը մեր պետության ամրության երաշխիքն է․ Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

00:58, 29 սեպտեմբեր 2019 Մարզեր

  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից: Մինչ օրակարգային հարցերին անցնելը նախարար Պապիկյանը խոսել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացվող ռազմավարական լայանածավալ զորավարժությունների բարեհաջող ընթացքի մասին և գոհունակությամբ ընդգծել, որ ՀՀ ՊՆ-ը բարձր է գնահատել տեղական և տարածքային կառավարման մարմինների փոխգործակցության մակարդակն ու պահեստազորում գրանցված քաղաքացիների օպերատիվ մոբիլիզացիային ուղղված մեր ջանքերը։ «Զորավարժությունների ընթացքում խաղարկված իրավիճակները մեզ համար պետք է դառնան առօրյայի մաս: Մենք ստիպված ենք ապրել բարձր զգոնության պայմաններում և ցանկացած պահի լինել մեր բանակի կողքին, քանզի բանակը մեր պետության ամրության երաշխիքն է»,- ասել է Սուրեն Պապիկյանը։ Խորհրդակցությանը ներկայացվել է նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խմբի և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ կողմից շուրջ 1,5 տարվա ընթացքում մշակված ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված էլ: Այն նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: Միևնույն ժամանակ հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ գործարկումը հիմք կհանդիսանա նպատակաուղղված և մրցունակ գործունեություն ծավալելու համար: Կայքի միջոցով յուրաքանչյուր փորձառու կամ սկսնակ գործարար հնարավորություն կունենա իր բիզնեսը ստեղծելու, վերագործարկելու, ընդլայնելու համար ներգրավել ֆինանսական ակտիվներ, տեղեկանալ բիզնես գործունեության համար տրամադրվող պետական աջակցության գործող գործիքակազմի մասին: Ի թիվս օրակարգային մի շարք հարցերի ներկայացվել են նաև ՀՀ մարզերի (ըստ համայնքների) եկամուտների հավաքագրման արդյունքները։ Այսպես, 2019թ․ ութ ամիսների ընթացքում համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականը կազմել է 28,8 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավել է 3,8 մլրդ դրամով կամ 15,2 %-ով։ Հանդիպմանը քննարկվել են նաև մարզային և համայնքային առաջնահերթ կարևորության մի շարք հարցեր։    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր