00:00:00

«Մարդու հետեւից գնալու համար պիտի կա՛մ անմնացորդ սիրես, կա՛մ անմնացորդ վստահես». Նազենի Հովհաննիսյանը՝ շքեղ զգեստով

20:40, 24 սեպտեմբեր 2019 Ժամանց

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։ Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում նա վառ գույնի շքեղ զգեստ է կրում, որը բաց է ուսերի ու մեջքի հատվածում։ Լուսանկարն ուղեկցվում է հետեւյալ մեկնաբանությամբ. «Մարդու հետեւից գնալու համար պիտի կա՛մ անմնացորդ սիրես, կա՛մ անմնացորդ վստահես: Նույնիսկ, եթե սխալ է, երբ սիրում ես, ուզում ես նրան արդարացնել ու միշտ «ճիշտ» տեսնել։ Բայց ես համոզված եմ, որ, երբ իսկապես սիրում ես, գտնում ես խնդիրներն ու թերացումները մատնանշելու այնպիսի տարբերակ, որ եւ՛ օգտակար լինես, եւ ՛ իրականում ուժեղացնես կողքինիդ. լինի ծնողդ, սիրած տղամարդը, քույրը թե ընկերուհին: Ես լավ գիտեմ, որ հաճախ իմ մտերիմների անհարմարություն եմ ստեղծում` ասելով շատ բաներ, բայց դե մենք միասին հաստատ ավելի ուժեղ ենք, քան անջատ ու «անսխալական»։... Դուք կարողանո՞ւմ եք քննարկել ընկերների հետ խնդիրները, թե՞ մի կերպ կուլ եք տալիս ու անցնում...»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր