00:00:00

Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է «Արփա-Սևան» ջրատար

19:43, 24 սեպտեմբեր 2019 Մարզեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է «Արփա-Սևան» ջրատար՝ ծանոթանալու շինարարական աշխատանքներին: Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Նախարարը մուտք է գործել ջրատար առավոտյան ժամը 10:00-ից 2-րդ թունելով՝ Եղեգիսի շինարարական բազայից և նախատեսում է անցնել թունելի շուրջ 30 կմ ճանապարհը: Շրջայցը կտևի 6-7 ժամ: 18-րդ կիլոմետրի վրա իրականացված շինարարական աշխատանքները սկսվել են 2017 թվականից՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և միջոցներով: Կատարվել են թունելի հատակի նորոգման, երեսարկների հիմնանորոգման աշխատանքներ: Քայլեր են կատարվում նաև կոմունիկացիան ապահովելու համար. կառուցվում են նեղդիր գծեր էլեկտրաքարշակների կիրառման համար, անցկացվում է լուսավորության համակարգ: Այս փուլի շինարարական աշխատանքներն ավարտվել են ս․թ․ սեպտեմբերի 20-ին: Արփա-Սևան թունելի գործարկումն ամեն տարի սկսվում է ապրիլի 1-ից և շարունակվում մինչև սեպտեմբերի 1-ը: Տարվա մյուս ամիսներին այնտեղ իրականանում են վերանորոգման աշխատանքներ: Կատարված շինարարական աշխատանքների շնորհիվ այս տարի թունելով ջրի թողունակությունը կազմել է 19 մ³/վրկ: Մինչ այս գրանցված ամենաբարձր ցուցանիշը եղել է 14 մ³/վրկ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր