00:00:00

Փոխվում են Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրանացքների սեպտեմբերի 21-ի չվացուցակները

14:20, 19 սեպտեմբեր 2019 Մարզեր

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ որոշ փոփոխություններ են տեղ գտել սեպտեմբերի 21-ի Երևան-Գյումրի-Երևան արագընթաց և մերձքաղաքային էլեկտրագնացքների չվացուցակներում: Այսպես, №100/101Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 09:15(ժամանումը Գյումրի՝ 11:30), Գյումրիից՝ 20:25-ին (ժամանումը Երևան՝ 22:40): №102/103 Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքը Երևանից մեկնելու է 9:55-ին (ժամանումը Գյումրի՝ 12:10),իսկ հակառակ ուղղությամբ՝22:40-ին (ժամանումը Երևան՝սեպտեմբերի 22-ին, ժամը 0:50): Երևան-Գյումրի-Երևան մերձքաղաքային էլեկտրագնացները սեպտեմբերի 21-ին կաշխատեն հետևյալ կարգով՝ - Երևանից գնացքներըկմեկնեն ժամը 7:55և 12:00՝ ժամանելով Գյումրի համապատասխանորեն 11:06և 15:11: - Գյումրիից Երևան գնացքները կուղևորվեն սեպտեմբերի 21-ին, ժամը 7:45 ու 21:40 և սեպտեմբերի 22-ին, ժամը 0:00 ու 0:30՝ Երևան ժամանելով համապատասխանորեն10:57, 0:10, 2:25 և 3:00: «ՀԿԵ» ՓԲԸ այլ էլեկտրագնացքների չվացուցակները մնում են անփոփոխ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր