00:00:00

Աղետի գոտու բնակարանաշինության ծրագրի շրջանակում Ջրաշենում բնակարաններով են ապահովվել 4 ընտանիք

02:20, 17 սեպտեմբեր 2019 Մարզեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Ջրաշեն համայնքում մասնակցել է բնակարանամուտի արարողությունների: Աղետի գոտու բնակարանաշինության ծրագրի շրջանակում Ջրաշենում արդեն իսկ բնակարաններով են ապահովվել չորս ընտանիքներ: Կառավարությունից հայտնում են, որ մինչ տարեվերջ Ջրաշենում բնակարանով կապահովվեն ևս երկու ընտանիքներ: Կառավարության ղեկավարը շնորհավորել է բնակարանամուտ տոնած ընտանիքներին և հույս հայտնել, որ նոր բնակարանների շուրջ աշխատանքը կեռա: «Կառավարությունն աջակցելու է, որպեսզի քաղաքացիներն իրենց աշխատանքով իրենց բարեկեցությունը ապահովեն»,- ասել է վարչապետը: Ջրաշենում բնակարանները կառուցվել են կառավարության 2018 թվականի աղետի գոտու բնարականաշինության ծրագրի շրջանակում: Ընդհանուր առմամբ այդ նպատակով հատկացվել էր 440 մլն դրամ: Լոռու մարզում 2018 թվականի ծրագրով կառուցվում է 44 բնակարան: Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ կառավարությունը հատկացրել է ևս 3 մլրդ դրամ` աղետի գոտու խնդիրը լուծելու նպատակով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր