00:00:00

«Ի՞նչ ունես թաքցնելու հպարտ քաղաքացիներից». Ստեփան Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին

01:53, 16 սեպտեմբեր 2019 Բլոգ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փակ Հասարակության նվիրյալները Հասարակական կազմակերպությունները և Նիկոլը հանդիպել են ու քննարկել են մի շարք հարցեր, բայց պայմանավորվել են, որ քննարկումը փակ պետք է լինի, իսկ ինչ խոսացել են, չպետք է հանրայնացնեն։ Հաստատ ռազմական գաղտնիքներ չեն քննարկել։ Դրանից մի շարք հարցեր են առաջանում։ Հարցեր Նիկոլին. – ի՞նչ ունես թաքցնելու հպարտ քաղաքացիներից, – ո՞ւր մնաց ուղիղ ժողովրդավարությունը, – հանրային վերահսկողության սկզբունքն արդեն լուծարվե՞լ է։ Հարց ՀԿ-ներին. – Ինչու էիք առաջ բողոքում, երբ փակ քննարկումներ էին արվում, իսկ հիմա դուք եք նույնը անում։ Արդեն ձեզ իշխանությո՞ւն եք զգում ու պողոսներից ցանկանում եք վեր լինել, թե ինտելեկտուալ էլիտա եք ձեզ զգում։ Հարց հպարտ քաղաքացիներին. – ո՞ւր կորավ ձեր հպարտությունը, երբ ձեզանից գաղտնի ձեզ վերաբերող խնդիրներ են քննարկվում, ձեզ դնելով մտավոր հետամնացների, կամ անվստահելի տարրերի տեղ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր